Արտաշատի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված և Արարատի մարզում ապաստան գտած Մանգասարյան ընտանիքի երրորդ զավակը։ Այդ մասին տեղեկանում ենք ԲԿ-ի մամուլի ծառայությունից։
Ծնողները փոքրիկին Լուսե են անվանակոչել՝ որպես լույս ու մխիթարություն այս ծանր օրերին:
Փոքրիկն ու մայրիկը առողջ են։ Լուսեն ծնվել է 2570 գրամ քաշով ու 48 սանտիմետր հասակով։