00:00:00

Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը շարունակում է նվազել

18:06, 03 հոկտեմբեր 2023 Հասարակություն

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին շրջանների զգալի մասում, 5-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայերում՝ ինտենսիվ, առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 3-4-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10, 5-6-ի գիշերը՝ ևս 3-5 աստիճանով։

Երեւանում Հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 14-17 մ/վրկ արագությամբ։ Հոկտեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +11 +13, վաղը ցերեկը՝ +13 +15։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +9+13,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +8+11,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +12+14,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +7+10,

Լոռիում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +12 +15,

Տավուշում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +15+19,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +8+10,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +12+16,

Արարատում՝ գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +16 +18,

Արմավիրում՝ գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +16+18,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +7+9,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +14+16,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +18+20,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +11 +13:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր