00:00:00

Ձերբակալել են Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին

17:40, 03 հոկտեմբեր 2023 Հասարակություն

Ադրբեջանական տելեգրամյան ալիքների փոխանցմամբ ձերբակալվել են Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանն ու Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։ 

Մասնավարորապես այդ մասին հայտնում է AzFront-ը և մանրամասնում:

Ձերբակալվել է ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը (1997-2007 թթ.), Բակո Սահակյանը (2007-2020 թթ.) Բակո Սահակյանը և ԼՂ խորհրդարանի վերջին նախագահ, ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։
Նրանց, ըստ ադրբեջանական աղբյուրի, այժմ տեղափոխում են Բաքու։

Հիշեցնենք, որ Արցախից Հայաստան ճանապարհին ադրբեջանցիները գերեվարել ու Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ  հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն ինքն է հանձնվել ադրբեջանցիներին։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր