00:00:00

Պեսկովի հայտարարությունը՝ ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու մասին

16:02, 03 հոկտեմբեր 2023 Աշխարհ

Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը ոչ կոռեկտ որոշում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ այժմ երկրի գործող ղեկավարությանն ուղղված լրացուցիչ հարցեր են ի հայտ եկել։

Կրեմլը բացարձակապես համաձայն չէ Փաշինյանի հետ, ով այդ քայլը հիմնավորել է երկրի անվտանգության կարիքներով։

«Կրեմլը չէր ցանկանա, որ Պուտինը երբևէ ստիպված լինի չեղարկել այցը Հայաստան»,-նշել է նա։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ-ն այսօր 60 կողմ, 22 դեմ ձայներով վավերացրել է Հռոմի ստատուտը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր