00:00:00

Բոլորի համար ակնհայտ է, որ Ռուսաստանը դшվաճանել է հայ ժողովրդին. Միշել

15:38, 03 հոկտեմբեր 2023 Աշխարհ

Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում խաղաղություն և անվտանգություն չապահովելը «դավաճանություն» է հայ ժողովրդի նկատմամբ, երկուշաբթի Euronews-ին ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Բոլորի համար ակնհայտ է, որ Ռուսաստանը դավաճանել է հայ ժողովրդին»,- Euronews-ի Global Conversation-ին ասել է Միշելը։

ԵԽ նախագահը ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերին քննադատել է մի կողմ քաշվելու համար, երբ Բաքուն սկսել է իր ռազմական գործողությունները:

«Ռուսաստանը ցանկանում էր տեղում զինվորներ ունենալ, որոնք երաշխավորելու էին խաղաղության և անվտանգության պայմանավորվածությունը: Բայց մենք տեսնում ենք, որ ռազմական գործողությունը սկսվեց առանց այդ տարածքում գտնվող ռուսական խաղաղապահ ուժերի կողմից նվազագույն արձագանքի: Մյուս կողմից, Եվրամիությունը չուներ տեղում որևէ ուժ կամ ռազմական ներկայություն»,- հավելել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր