00:00:00

Շոյգուն հայտարարել է, որ ՌԴ խաղաղապահների գործողություններն Արցախում օգնել են խուսափել ավելի մեծ թվով զոհերից

13:57, 03 հոկտեմբեր 2023 Լեռնային Ղարաբաղ

Ռուս խաղաղապահների անձնուրաց եւ պրոֆեսիոնալ գործողություններն օգնել են խուսափել ավելի մեծ թվով զոհերից Արցախում հակամարտության էսկալացիայի ընթացքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

 

«Շնորհակալություն եմ հայտնում մեր տղաներին՝ ռուս խաղաղապահներին, անձնազոհ եւ պրոֆեսիոնալ գործողությունների համար, որոնք օգնել են խուսափել ավելի մեծ թվով զոհերից։ Խաղաղապահների ուժերով տուժածներին եւ կարիքավորներին ցուցաբերվել է համակողմանի բուժօգնություն»,- ասել է նա ՌԴ Զինված ուժերի ղեկավարների հետ սելեկտորային խորհրդակցության շրջանակում։

 

Շոյգուի խոսքով՝ ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ստեղծվել է բլոկային մոդուլային քաղաք արդիական սարքավորումներով, ավտովիրակապարան՝ վիրաբուժական օգնության հնարավորությամբ, ինչպես նաեւ վիրաբուժական մոդուլ՝ ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակով։ «Հատուկ բժշկական ջոկատի կազմի մեջ են մտել տարբեր մասնագիտությունների տեր բժիշկներ»,- ընդգծել է ՌԴ պաշտպանության նախարարը։

 

Շոյգուն տեղեկացրել է, որ Արցախի ավելի քան 98 հազար խաղաղ բնակիչներ, ներառյալ 32 հազար երեխաներ, տարհանվել են Հայաստանի տարածք ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր