00:00:00

«Ուշադիր կհետևենք զարգացումներին»․ ՌԴ-ից արձագանքել են ՀՀ-ում ռուսական ալիքները փակելու հարցին

23:53, 02 հոկտեմբեր 2023 Աշխարհ

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինն տելեգրամյան իր ալիքում անդրադարձել է ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների հնարավոր անջատման մասին հայտարարությանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել էր, որ Հայաստանում քննարկվում է ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու վերաբերյալ հարցը։

«Ես զարմացած եմ հայ խորհրդարանականներից մեկի տարօրինակ հայտարարությամբ. խոսվում էր Հայաստանում ռուսական հեռուստաալիքների «հնարավոր փակման» մասին։ Տոնայնությունը սկանդալային է։ Չգիտեմ՝ սա հակառուսական ալիքի վրա քաղաքական միավորներ վաստակելու փո՞րձ է, թե ոչ, բայց համոզված եմ, որ Հայաստանում այս հայտարարությունները աջակցություն չեն գտնի և չեն խաթարի մեր ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքերը»,- ասել է Կարասինը։ 

Նա հիշեցրել է, որ վերջերս սեպտեմբերին կայացած ռուս-հայկական մեդիա ֆորումում քննարկվել են ռուսական և հայկական հեռուստաալիքների հեռարձակման հարցերը։

ՌԴ-ից նշել են՝ ուշադրությամբ կհետևեն զարգացումներին։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր