13-ամա Գոռը, 55 ժամ շարունակ վարելով մեքենան, 8 հոգանոց ընտանիքին Արցախից Հայաստան է հասցրել։
Ադրբեջանցիներն անցկետին մոտենալիս մի պահ ընկրկել է՝ բա որ 70-ն անց պապին ու 44-օրյայում ամուսնուն կորցրած քրոջը՝ երկու բալիկների հետ չթողնեն Հակարին անցնել ․․․
Գոռը ընտանիքին հասցրել է Հայաստան, հիմա արցունքն աչքերին ասում է՝ ամեն ինչ թողեցինք Արցախում։
8 հոգանոց ընտանիքով այժմ Էջմիածնում են՝ մյուս քրոջ ընտանիքի վարձած շատ փոքրիկ տանը:
Գոռը երազում է վարսավիր դառնալ, բայց նախ պետք է տուն գտնեն: