ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են
«Այսօր Հրազդանի բժշկական կենտրոնի մասնագետներն այցելել են բռնի տեղահանված և խնամքի տներում գտնվող մեր հայրենակիցներին։
Իրականացվել է նրանց առողջական վիճակի նախնական գնահատում` ըստ անհրաժեշտության, պատշաճ և ժամանակին նեղ մասնագիտացված հետազոտությունների և բուժման կազմակերպման համար»։