Ստեփանակերտում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական համատեղ պարեկային ծառայության ուղղությամբ, այդ մասին հայտնում են ՌԴ Պաշտպանության նախարարությունից։
Հաղորդագրության մեջ ասվում է՝ տուժածներ չկան. «Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, ադրբեջանական կողմի և Ղարաբաղի ներկայացուցիչների հետ համատեղ, տվյալ փաստի առնչությամբ քննություն է անցկացնում:»