«Վերին Լարսի» անցակետում հազարից ավելի մեծ բեռնատարների կուտակումներ են: Այդ մասին հայտնել են Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի մամուլի ծառայությունից, փոխանցում է Sputnik Грузия-ն։
«Հերթում սպասում է 1214 բեռնատար մեքենա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի կառավարության որոշմամբ՝ նախօրեին անցակետում սկսել են գործել արտահանման ճկուն մաքսատուրքեր՝ կապված ռուբլու փոխարժեքի հետ, որն էլ մեծ բեռնատարների կուտակումներ են առաջացրել, պարզաբանել են կենտրոնական կոմիտեից։