Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների հերթական հանդիպումը կկայանա մոտակա ժամերին Ստեփանակերտում. այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է Ադրբեջանի խորհրդարանի աղբյուրը։
Հիշեցնենք, որ նախորդ հանդիպումները կայացել են ադրբեջանական Եվլախում և օկուպացված Արցախի Իվանյան գյուղում:
Արցախյան կողմից բանակցություններին մասնակցում են Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը, ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տնօրեն Սերգեյ Մարտիրոսյանը։
Ադրբեջանական կողմը ներկայացնում է պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշանակել էր Արցախի հայ բնակիչների հետ շփումների գծով պատասխանատու: Հայտնի է, որ Մամեդովը ծնվել է Արցախում՝ Մարտակերտ քաղաքում: