Այս պահի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 100․483 անձ արդեն Հայաստանում է, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Հաշվառում է անցել 84․408 անձ։ Հակարիի կամուրջը հատել է 21․079 տրանսպորտային միջոց։
45․516 բռնի տեղահանված արցախցի օգտվում է ՀՀ տրամադրած կեցավայրերից, 64 համայնքում գործում են աջակցության կենտրոններ: