00:00:00

ՄԱԿ-ի տարբեր կառույցներ ընդգրկված են Արցախից տեղահանված հայությանն աջակցելու հարցում

21:01, 30 սեպտեմբեր 2023 Լեռնային Ղարաբաղ

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը երեկ հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանվածների թիվը կարող է հասնել մինչև 120,000-ի։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Ձայնը։

Դրա մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ի կառույցների հնչեցրած կանխատեսումները տեղահանվածների թվաքանակի մասին համընկնում են Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության գնահատականների հետ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ի դրությամբ, ըստ ՀՀ կառավարության տրամադրած տվյալների, Լեռնային Ղարաբաղից տեղահանվել է ավելի քան 100 հազար անձ:

UNHCR-ի հայաստանյան ներկայացուցիչ Կավիտա Բելանին մամլո ասուլիսին հայտնել է, որ տեղահանվածներից շատերը հոգնած և վախեցած են, իսկ գրանցման կենտրոնների մոտ հավաքվում է հսկայական բազմություն:

«Մարդիկ հոգնած են: Նրանք նաև ապրել են ինն ամիս շրջափակման մեջ: Դա նման չէ ուղակի տեղափոխությանը: Նրանք արդեն ինը ամիս շրջափակման մեջ էին, իս ժամանելուց հետո, նրանք լի են անհանգստությամբ, վախեցած են և պատասխաններ են փնտրում, թե ինչ է լինելու հետո հարցին»,- հայտարարել է Կավիտա Բելանին։

Նա ընդգծել է, որ շատ դժվար է ասել, թե որքան մարդ դեռ կտեղահանվի, քանի որ ՄԱԿ-ի և մարդասիրական համայնքի ծրագրված թիվը կազմում էր 70,000-ից մինչև 90,000, սակայն այդ թվերը պետք է վերանայվեն, քանի որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերը շարունակում են ժամանել Հայաստան: «Ակնհայտ է, որ այս պահին մենք գործ ունենք 80 հազարից ավելիի հետ, ուստի, միանշանակ, այդ թիվը պետք է վերանայվի, բայց մենք պատրաստ ենք մինչև 120 հազարի ընդունմանը։ Շատ դժվար է կանխատեսել, թե այս պահին քանիսը կգան, իրավիճակը շատ արագ է զարգանում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր