00:00:00

«Ռուբե՛ն, քեզ հետ ենք». ովքեր են ներկա ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի երթին, և ինչ է ասել քույրը

15:45, 30 սեպտեմբեր 2023 Տեսանյութեր

Ի աջակցություն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի` Երևանում խաղաղ երթ է մեկնարկել:

Երթին միացել է նաև դերասան Վարդան Պետրոսյանը, որը հայտարարեց, թե Ադրբեջանը, կալանավորելով Ռուբեն Վարդանյանին, մեր մյուս գեներալներին ու ռազմագերիներին, հոգեբանական ճնշում է գործադրում հայ ժողովրդի վրա:

«Մեր իշխանության կողմից բավական խիստ վերաբերմունք պետք է լինի, որովհետև սա անթույլատրելի է, ինչ ուզում` անում են: Ռուբեն Վարդանյանը ոչ առաջինն է, ոչ վերջինը»,- նշեց Պետրոսյանը:

Նա Հայաստանի իշխանությունների գործողություններն այս առումով անբավարար է գնահատում: Վարդան Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողների կողքին է:

Երթի կազմակերպիչ Ռուբեն Հայրապետյանն էլ հայտարարեց, որ այս երթը շատ կարևոր է ընդհանուր պայքարի կոնտեքստում:

«Ռուբենն իսկական հայի սիմվոլ է, Ռուբենը խիզախ է, Ռուբենը մարդասիրությունն է, Ռուբենը բարեգործությունն է»,- նշեց Հայրապետյանը:

Ռուբեն Վարդանյանի քույրն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պահին շատ հարցերի չի կարող պատասխանել։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր