Արցախից բռնի տեղահանվածներին ՀՀ բերող վերջին ավտոբուսները դուրս են եկել Ստեփանակերտից: Ստեփանակերտից հեռացել են ուշ գիշերը և 2:30-ի կողմերը հասել Կոռնիձոր: Մոտ 40 ավտոբուսներով վերջին 2000 արցախցիները լքեցին իրենց հայրենի տունն ու հողը:
Առավոտյան իրենց տներից տեղահանված մարդիկ տեղափոխել են Գորիս՝ օգնության կենտրոն։ Ինչպես @ArmeniaSputnik- ին հայտնեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Երևանից այլևս ավտոբուսներ չեն գնա Լեռնային Ղարաբաղ բնակիչներին դուրս բերելու համար։