00:00:00

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը մնում է արդիական. Պեսկով

15:52, 29 սեպտեմբեր 2023 Աշխարհ

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը մնում է արդիական:Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Բացի այդ, կան ծրագրեր տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության զարգացման հետ կապված։ Դա չափազանց կարևոր է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի համար:

Հուսով ենք, որ այդ աշխատանքը կշարունակվի»,-ասել է Պեսկովը, պատասխանելով հարցին, թե Կրեմլի կարծիքով, հնարավո՞ր է վերջ դնել Բաքվի և Երևանի միջև հակամարտությանը Արցախի՝ որպես հանրապետության գոյության դադարեցման հայտարարությունից հետո, և արդյո՞ք խաղաղության պայմանագրի կնքման հարցը մնում է արդիական։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր