Այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 88․780 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ ինտենսիվության նվազում կա։
«Նշեմ, որ Հակարիի կամուրջը 10։00-ի դրությամբ հատել է 18․756 տրանսպորտային միջոց։ Այս պահի դրությամբ 63․480 անձ արդեն իսկ հաշվառվել է»։