Երեկ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի տարածքից հայտնաբերվել է մեկ քաղաքացու դի, այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։
Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի հարակից տարածքից էլ հայտնաբրվել է մեկ զինծառայողի աճյուն։
Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։