00:00:00

ՀՀ կառավարությունից պահանջում ենք հետևողականություն՝ Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանի կողմից ապօրինաբար ձերբակալված մյուս քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում․ Հայտարարություն

17:21, 28 սեպտեմբեր 2023 Հասարակություն

Հայաստանի մի շարք պատմաբաններ, երաժիշտներ, արվեստի գործիչներ, լրագրողներ Հայաստանի Հանրապետության կառավարությունից պահանջում են հետևողականություն ցուցաբերել Ռուբեն Վարդանյանի, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ապօրինաբար ձերբակալված և հետապնդվող Հայաստանի մյուս քաղաքացիների օրինական իրավունքների և շահերի պաշտպանության հարցում։

Հայտարարության մեջ նշված է․

«Սեպտեմբերի 27-ին ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարվել է Ռուբեն Վարդանյանը, որը թե՛ որպես հասարակական ու պետական գործիչ,  թե՛ որպես բերարար ու գործարար անգնահատելի ներդրում ունի Արցախի ու Հայաստանի կյանքում։

Բաքվում նրան առաջադրված անհեթեթ եւ շինծու մեղադրանքները եւ Ադրբեջանի արդարադատության նկատմամբ վստահության իսպառ բացակայությունը թույլ են տալիս ենթադրել, որ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կիրականացվի դաժան հաշվեհարդար։ Հաշվի առնելով այս հանգամանքները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունից պահանջում ենք հետևողականություն ցուցաբերել Ռուբեն Վարդանյանի, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ապօրինաբար ձերբակալված եւ հետապնդվող Հայաստանի մյուս քաղաքացիների օրինական իրավունքների և շահերի պաշտպանության հարցում։ Այս մարտահրավերը կարող է լինել մեր ազգային արժանապատվությունը և պատիվը պաշտպանելու հերթական փորձությունը։

Աշոտ Մելքոնյան, պատմաբան, ԳԱ պատմության ինստիտուտի տնօրեն

Հրանտ Թոխատյան, դերասան

Հարություն Խաչատրյան, կինոգործիչների միության նախագահ

Մարկ Գրիգորյան, ճարտարապետության թանգարանի տնօրեն, լրագրող

Հակոբ Ասատրյան, լրագրող

Կարեն Մարգարյան, գրող

Արմեն Վատյան, դրամատուրգ,

Արտյոմ Երկանյան, լրագրող,

Վահե Գեւորգանց, կինոռեժիսոր

Հայկ Դեմոյան, պատմաբան,

Ռուբեն Մելքոնյան, պատմաբան, ԵՊՀ արեւելագիտության դակուլտետի դեկան

Լեւոն Իգիթյան, ճարտարապետ

Տիգրան Մանասյան, պրոդյուսեր

Սեդրակ Երկանյան, կոմպոզիտոր

Արամ Աբրահամյան, լրագրող, «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր

Գրիգորի Անիսոնյան, լրագրող, «Նոյեվ կովչեգ» թերթի գլխավոր խմբագիր

Արսեն Սողոմոնյան, օպերային երգիչ

Շուշան Պետրոսյան, երգչուհի

Նունե Եսայան, երգչուհի

Ավո Խալաթյան, դերասան

Աշոտ Գազազյան, լրագրող

Արտյոմ Լալայան, կոմպոզիտոր

Արտյոմ Մանուկյան, ջազ երաժիշտ

Մարիաննա Մխիթարյան, Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն

Արմինե Գրիգորյան, Արամ Խաչատրյանի թանգարանի տնօրեն

Կարեն Ներսիսյան, ռեժիսոր

Արմեն Երիցյան, նկարիչ, դիզայներ

Արթուր Գեւորգյան, քանդակագործ

Ռաֆայել Հովհանիսյան, պրոդյուսեր

Կարեն Անանյան, կամպոզիտոր

Վարդան Պետրոսյան, դերասան

Ավետ Բարսեղյան, կոմպոզիտոր

Կարինե Քոչարյան, լրագրող

Սաթենիկ Չուքասզյան, արվեստագետ

Արուսյակ Կոստանյան, դաշնակահար

Կարեն Գեւորգյան, կինոռեժիսոր

Վարազդատ Խեչումյան, Ռոմանոս Մելիքյանի երաժշտական ուսումնարանի ռեկտոր

Դավիդ Սաֆարյան, ռեժիսոր

Արա Թորոսյան, երաժիշտ

Նարինե Գրիգորյան, դերասանուհի

Զարուհի Դիլանյան, լրագրող

Թովմաս Մարտիրոսյան, պրոդյուսեր

Վրեժ Քասսունի, մուլտիպլիկատոր

Արթուր Ղուկասյան, պրոդյուսեր

Տիգրան Մատուլյան, նկարիչ

Արեւ Սամուելյան, ճարտարապետ

Անետա Երզնկյան, արվեստագետ

Անահիտ Մարգարյան, լրագրող

Գեւորգ Հակոբյան, օպերային երգիչ

Աննա Գորոյան, ռեժիսոր

Վիգեն Ավետիս, քանդակագործ

Անի Ոսկանյան, պրոդյուսեր

Կոչը բաց է ստորագրությունների համար»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր