Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին այրվել է Հայաստան ուղևորվող քաղաքացիների երկու ավտոմեքենա, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԻՆ-ին։
Դեպքը տեղի է ունեցել Շուշի-Բերձոր (Լաչին) հատվածում։ Նախ՝ խաղաղապահներին պատկանող 8 տոննա քաշով վառելիքի ցիստեռնը շրջվել է ճանապարհի եզրին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Հրդեհը տարածվել է ճանապարհի եզրին կայանված ՀՀ քաղաքացիների մեքենաների վրա։