Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել և գերեվարվել է ադրբեջանական օկուպացիայից փախչող հազարավոր այլ հայերի հետ միասին Արցախը լքելու փորձի ժամանակ:
Շրջափակման տասը ամիսների ընթացքում Ռուբենը արցախցիների հետ ուս-ուսի կանգնած էր, զրկանքներ էր կրում և նրանց հետ պայքարում էր գոյատևելու համար։ Ես աղոթում եմ, որ ամուսինս անվնաս ազատ արձակվի և խնդրեմ ձեր աջակցությունը:
Վերոնիկա Զոնաբենդ»։