00:00:00

Գլխավոր դատախազի հրաժարականի հանրային պահանջ չկա

23:40, 21 մայիս 2018

Մի քանի օր է ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց հավաքվում են մի խումբ մարդիկ, պահանջելով՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը։ Չենք անդրադառնում այն հանգամանքին, որ հրաժարականի հիմքում իրավական որեւէ նորմ չկա։ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, ինչպես հայտնի է կադրային լուրջ վերադասավորումներ տեղի ունեցան իրավապահ համակարգում։ Փոխվեց ՀՀ ԱԱԾ տնօրենն ու Ոստիկանության պետը։ Առայժմ, սակայն շարունակում են պաշտոնավարել ՀՔԾ պետը, Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավարն ու գլխավոր դատախազը։ Առաջին երկուսի հրաժարականի պահանջը կարծես, թե դուրս է մնացել թավշյա հեղափոխություն իրականացնողների  պլաններից։ Ի՞նչ է տեղի ունեցել իշխանափոխությունից հետո։ Արդյո՞ք Վահրամ Շահինյանն ու Աղվան Հովսեփյանը դադարել են քաղաքական պատվերներ կատարելուց, դարձի են եկել, թե նրանց փոխարինելը ի սկզբանե չի մտել թավշյա հեղափոխության ծրագրում։ Անդրադառնանք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականին։  Վերջինս գլխավոր դատախազի պաշտոնում է ընտրվել 2016 թվականին՝ ԱԺ պատգամավորների թվի ճնշող մեծամասնությամբ։   Նրան գլխավոր դատախազի պաշտոնում ընտրել են նաեւ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, ովքեր այսօր Նիկոլ Փաշինյանի իշխանության մաս են կազմում։ Եթե Արթուր Դավթյանը համարվել է Սերժ Սարգսյանի իշխանության հիմնասյուներից մեկը, այդ դեպքում ինչու՞ էին կառավարության տաքուկ կաբինետում ծվարած ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն հավանություն տվել նրան։ Չենք խոսում Ելք դաշինքի մասին, այն պարզ պատճառով, որ դաշինքն այդ ժամանակ խորհրդարանում ներկայացված չի եղել։ Առայժմ գլխավոր դատախազի հրաժարականի հանրային պահանջ չկա։  Դատախազին անվստահություն այս պահին կարող է հայտնել միայն խորհրդարանը, որտեղ  հիշեցնենք, որ իշխանություն է ՀՀԿ-ն։ Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր