Այսօր Արցախից ՀՀ տեղափոխվել են միայն ռազմական գործողությունների հետևանքով զոհված անձանց մարմինները, պայթյունի հետևանքով զոհերի մարմիններն ու աճյունները նախատեսվում է տեղափոխել առաջիկա օրերին։ Այս մասին հայտնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
Նշենք, որ ավելի վաղ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ այսօր ՀՀ է տեղափոխվել զոհվածների 125 աճյուն, հաջորդիվ կսկսվի նույնականացման գործընթացը: