00:00:00

67 տուժած ՀՀ այրվածքաբանականում է, մեծ մասի վիճակը ծայրահեղ ծանր է, Արցախից նաեւ 125 աճյուն է տեղափոխվել ՀՀ

20:47, 26 սեպտեմբեր 2023 Հասարակություն

Այս պահին արդեն 67 տուժած անձ գտնվում է Այրվածքաբանության կենտրոնում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Պացիենտների մեծ մասի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ծանր եւ ունենք փոքրաթիվ միջին ծանրության դեպքեր: Բացի այդ երկու օր առաջ 23 վիրավորներ տեղափոխվել էին Երեւանի տարբեր կլինիկաներ, նրանք շարունակում են բուժօգնություն ստանալ: Նրանք ստացել են վիրահատական միջամտություններ: Ուրախությամբ գնահատենք, որ մեր 13 տարեկան տղայի վիճակը դրական տեղաշարժ ունի»,-ասաց Ավանեսյանը:

Նրա խոսքով, այսօր առավոտյան Երեւան է հասցվել նորածին մեկ երեխա բավական ծանր վիճակում. նրանք արդեն մասնագիտական հսկողության տակ են:

Անահիտ Ավանեսյանը նաեւ նշեց, որ այսօր125 աճյուն Արցախից տեղափոխվել է դատաբժշկական փորձագիտական կենտրոնի համապատասխան տեղանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր