ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի նախագահությունը կոչ է արել բուժօգնություն ուղարկել Ստեփանակերտում պայթյունից տուժածներին։
«Մենք սգում ենք երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած բենզալցակայանի պայթյունի հետեւանքով ողբերգականորեն զոհված մարդկանց համար։ Կոչ ենք անում անհապաղ անարգել մարդասիրական հասանելիություն տրամադրել, որպեսզի մարդիկ, ովքեր դեռ պայքարում են իրենց կյանքի համար, կարողանան բժշկական օգնություն ստանալ»,-ասվում է X (նախկինում ՝ Twitter) սոցցանցի հաղորդագրության մեջ։