00:00:00

Ձեր օգնությունը պետք չէ․ ոստիկանները բերման են ենթարկել կամավորներին

14:17, 26 սեպտեմբեր 2023 Հասարակություն

Ոստիկանությունը անօրինական կերպով բերման է ենթարկել Ամերիկյան համալսարանի մի խումբ ուսանողների։ Այս մասին Irakanum.am–ին ասաց ուսանողներից մեկը։ «Մենք հավաքվել էինք, որպեսզի խմբով գնայինք Կարմիր Խաչ, այնտեղ կամավորական աշխատանքներում ներգրավվելու համար։ Սնունդ, հագուստ և այլ պարագաներ կան, որոնք պետք է հասցնել Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար, սակայն անհասկանալի կերպով ոստիկանները շրջափակեցին համալսարանի շենքն ու սկսեցին բերման ենթարկել տղաներին»,– ասաց ուսանողներից մեկը։ Նրա խոսքով՝ կարմիր բերետավորները հայտարարել են, թե իրենց օգնությունը որեւէ մեկին հետաքրքիր չէ, և որ պետությունը այդ հարցերը կարգավորում է։ «Միանգամից հարձակվեցին, սկսեցին տղաներին բերման ենթարկել, իսկ աղջիկների վրա գոռգոռալ»,– նշեց մեզ ահազանգած ուսանողը։

Ավելի վաղ ՆԳՆ–ից հայտնել էին, որ ժամը 13:00-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 66 մասնակից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր