Լեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում, այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ:
«Միաժամանակ, Նորածնային և մանկական արտագնա անհետաձգելի ծառայությունների միջոցով երեկ Երևանի մասնագիտացված բուժհաստատություններ են տեղափոխվել 4 նորածին և 1 երեխա:
Բոլորի առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ կայուն ծանր է: Վերջիններս ստանում են համարժեք բուժօգնություն»,- ասվում է ԱՆ հաղորդագրությունում։