00:00:00

Գիշերային և եղանակային վատ պայմանններն այս պահին անհնար են դարձնում Ստեփանակերտի պայթյունից տուժածների տեղափոխումը. ՀՀ ԱՆ

01:12, 26 սեպտեմբեր 2023 Լեռնային Ղարաբաղ

Ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները օդային և ցամաքային ճանապարհով տուժածների տեղափոխումն ապահովելու համար, ցավոք, գիշերային և եղանակային վատ պայմաննները անհնար են դարձնում այս պահին տեղափոխումը։ Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը։
«Հայաստանի մասնագետները այրվածքաբաններն ու ռեանիմատոլոգները մշտական կապի մեջ են Ստեփանակերտի գործընկերների հետ: Նրանք խորհրդատվական աջակցություն են ցուցաբերում Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժածների բուժօգնության կազմակերպման հարցում: Ակտիվ աշխատանքներ են տարվում ուղղաթիռի միջոցով տուժածների տեղափոխումը Հայաստան կազմակերպելու նպատակով»,-նշվում է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր