Պայթյունից վիրավորում ստացածները ցավից բղավում են, բայց օգնող չկա, News.am-ին ասել է Ստեփանակերտի հարակից տարածքում՝ բենզինի պահեստարանում տեղի ունեցած ուժեղ պայթյունից վիրավորում ստացած Արմեն Բեգլարյանի հարազատը։
«Հարազատներս այնտեղ են եղել, վիրավոր վիճակում են: Մարդկանց այրվածքներն այնքան խորն են, որ մինչև ոսկորներն են հասել։ Մարդիկ ցավից բղավում են, բայց օգնող չկա, գոնե Կարմիր խաչը Հայաստան հասցնի այդ մարդկանց»,- ասել է նա։
Տուժածի հարազատը պատմել է, որ իրենք գնացել էին բենզին վերցնելու, որպեսզի գան Հայաստան։