00:00:00

Ինչպե՞ս պետք է Հայաստանում գործեն օտարերկրյա ԶԼՄ-ները․ ԱԳՆ հայտարարությունը

23:06, 25 սեպտեմբեր 2023 Հասարակություն

ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Հայաստանում օտարեկրյա լրատվամիջոցների գործունեության կարգի վերաբերյալ։ Հայտարարությունում նշված է․

«Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ ԱԳ նախարարի 2023թ. հուլիսի 27-ի 1943-Ն հրամանով հաստատված «Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցչի՝ լրագրողի՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման կարգը սահմանելու մասին» դրույթների` Հայաստանի Հանրապետություն այցելող  օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրագրողի գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է բացառապես Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան հավատարմագրման առկայության դեպքում:

Վերոնշյալի առնչությամբ հորդորում ենք օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչներին՝ լրագրողներին՝ Հայաստանի Հանրապետությունում լրատվական գործունեություն իրականացնելիս առաջնորդվել և խստիվ պահպանել բացառապես ՀՀ ԱԳ նախարարի 2023թ. հուլիսի 27-ի 1943-Ն հրամանով հաստատված ընթացակարգերը, այլապես վերջիններս կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր