Արցախի ԱԻՊԾ հայտարարել է՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքները մեկուսացնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։
«Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։
Այս պահին տեղում աշխատում են փրկարարական և բժշկական օպերատիվ խմբերը։
Կան զոհեր և վիրավորներ։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ։
Դեպքի մանրամասների վերաբերյալ տեղեկություններ կհրապարակվի ավելի ուշ»,- նշված է հաղորդագրությունում։
Արցախի առողջապահության նախարարի մամուլի քարտուղարն էլ հայտնել է, որ Ստեփանակերտում բենզինի ցիստեռնի պայթունից կան մի քանի տասնյակ վիրավորներ՝ տարբեր այրվածքներով։