Հանրային հեռուստաընկերության եթերում Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ իշխանությունը, ոստիկանությունը ճիշտ են անում, որ բիրտ ուժ են կիրառում բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ։
«Լավ են անում, ճիշտ են անում»,- ասաց նա։
Սիմոնյանը նշեց, որ իրենք «Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենաժողովրդավար իշխանությունն են», և դա փաստում են «բոլոր միջազգային կառույցները», բացի այդ, Հայաստանում կա ազատ կամարտահայտության իրավունք, բայց օրենքն ու «պողպատե մանդատը» պետք է հարգել։
«Կա ազատ կամարտահայտության իրավունք։ Մենք մարտի 1 չենք անում, բայց օրենքը պետք է պահպանվի։ Վերջիվերջո, մեր ընտրողները մեզ միշտ ասել են, որ պողպատե մանդատը պետք է օգտագործվի»,- ասաց Ալեն Սիմոնյանը։