«Ուզում եմ ցավակցել այն բոլոր ընտանիքներին, որոնք զավակ են կորցրել և ով զոհված ունի՝ այս վերջին իրադարձությունների ժամանակ»,- Հանրային հեռուստաընկերության եթերում այսպես ցավակցեց ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ընտանիքի անդամներ ու հայրենիք կորցրած արցախցիներին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Սիմոնյանը հայտնեց՝ Հայաստան այս պահի դրությամբ 377 փախստական է է տեղափոխվել, որոնցից 97-ի կեցության հարցը լուծվել է ՀՀ կառավարության կողմից։
«Մնացածն ասել են, որ իրենք տեղ ունեն բնակվելու»,- ասաց Սիմոնյանը։