00:00:00

Գիտենք՝ ով է ղեկավարում Հայաստանում հակառուսական լոբբինգը․ Լավրով

22:04, 23 սեպտեմբեր 2023 Աշխարհ

Արևմտամետ լոբբի է գործում Հայաստանում, որի նպատակը Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելն է,  հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ինչպես Հայաստանում, այնպես էլ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետություններում հզոր լոբբի է գործում, որը հանդես է գալիս արևմտյան հիմնադրամների, ոչ կառավարական կազմակերպությունների տեսքով և որն առաջ է տանում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների շահերը։ Իսկ այդ շահը Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելն է, դա փաստ է։ Այդպիսի կազմակերպություններ Հայաստանում շատ կան, դրանք արհեստականորեն կրքեր են բորբոքում, մենք դրան այդպես ենք վերաբերվում»,- ասել է Լավրովը։

«Մենք գիտենք՝ ով է շահագրգռված այդ հարցում, ով է այդ գործընթացը ղեկավարում: Ցավոք, Հայաստանի իշխանությունն ինքն է պարբերաբար կրակին յուղ լցնում»,- հավելել է նա։

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Մոսկվան համոզված է, որ հայ ժողովուրդը այլ տեսակետ ունի։

«Մենք համոզված ենք, որ հայ ժողովուրդը հիշում է մեր ընդհանուր պատմությունը, իսկ իր պատմությունը կապում է Ռուսաստանի և այլ բարեկամ երկրների հետ, առաջին հերթին՝ այս տարածաշրջանի երկրների հետ, ոչ թե օվկիանոսից այն կողմ գտնվողների»,- ասել է Սերգեյ Լավրովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր