00:00:00

Ալիեւը Կլաարին հայտնել է Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի համար «բարենպաստ» պայմանների մասին

20:15, 23 սեպտեմբեր 2023 Աշխարհ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի համար ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ալիեւն ասել է, որ ներկայումս տարածաշրջանում ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի համար։


Ալիեւը Կլաարին հայտնել է, որ Ղարաբաղում արդեն ընթանում է զենք-զինամթերքի առգրավում, «հայտնաբերվել են մեծ քանակությամբ սպառազինությամբ պահեստներ»։ Նա զրուցակցին տեղեկացրել է փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի ղեկավարությամբ աշխատանքային խմբի ստեղծման մասին, որը կզբաղվի տարածաշրջանում սոցիալական եւ տնտեսական խնդիրների լուծմամբ։

Ալիեւը պնդում է, որ «Ղարաբաղի հայ բնակչության բոլոր իրավունքները, այդ թվում կրթության, ինչպես նաեւ մշակութային, կրոնական, մունիցիպալ եւ ընտրական իրավունքները, կապահովվեն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր