Մարտակերտ քաղաքում էլեկտրամատակարարումը վերականգնվել է:
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց քաղաքի բնակչուհի, լրագրող Լուսինե Զաքարյանը:
Ասկերան քաղաքը դեռևս շարունակում է հոսանքազրկված մնալ: Մեզ հետ զրույցում այս մասին հայտնեց շրջվարչակազմի մամուլի պատասխանատու Անահիտ Պետրոսյանը:
Էլեկտրամատակարարումը դեռևս չի վերականգնվել նաև Ստեփանակերտում:
Քաղաքի բնակչուհի Գայանե Գևորգյանի խոսքով` էլեկտրականության բացակայությամբ պայմանավորված, փողոցներում վառարաններ են տեղադրվել՝ ուտելիք պատրաստելու համար:
«Կարողանում ենք մի կերպ հեռախոսները ավտոմեքենաների մարտկոցներով լիցքավորել միմյանց հետ կապ պահպանելու համար: Հույսով սպասում ենք»,-հավելեց մեր զրուցակիցը: