Բաքուն հայտարարում է, որ պայմաններ է ստեղծում Կարմիր Խաչի համար Լաչինի միջանցքով և Աղդամի երթուղիով մթերք, դեղորայք և մանկական սնունդ տեղափոխելու, ինչպես նաև կազմակերպության ադրբեջանական և Ժնևյան գրասենյակների աշխատակիցներ ուղարկելու համար։
Իսկ Արցախում սոցիալական, հումանիտար, տնտեսական և ենթակառուցվածքային հարցերը լուծելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ։
Նշենք, որ վերջինս համակարգում է նաև աշխատանքները հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերով հանձնաժողովում: