00:00:00

ՄԻՊ արագ արձագանքման խումբը տեսակցել է Լևոն Քոչարյանին. նրա մարմնի տարբեր հատվածներում եղել են վնասվածքներ

13:00, 23 սեպտեմբեր 2023 Հասարակություն

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբը սեպտեմբերի 22-ին այցելել է բժշկական հաստատություն և տեսակցել բողոքի ակցիայի ժամանակ մարմնական վնասվածքներ ստացած անձանց, այդ թվում՝ Ձեր կողմից նշված քաղաքացուն՝ Լևոն Քոչարյանին,-  հայտնեցին ՄԻՊ-ից:

«Վերջինիս մոտ մարմնի տարբեր հատվածներում եղել են վնասվածքներ: Առանձնազրույցի ընթացքում ներկայացրել է, թե ինչպես է այդ վնասվածքները ստացել: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները զրուցել են նաև բժիշկների և ոստիկանների հետ: Ոստիկանությունից Պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել են, որ ձերբակալությունն իրականացվել է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում»,-ավելացրեցին ՄԻՊ գրասենյակից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր