00:00:00

Բժշկական հաստատություններում գործադուլն անընկալելի է. Դանիելյան

21:29, 22 սեպտեմբեր 2023 Հասարակություն

«ԵՊԲՀ-ում դասադուլ չի եղել և առհասարակ, կարծում եմ, որ բժշկական հաստատություններում գործադուլն անընկալելի է, և տրամաբանորեն բժշկական կրթօջախում դասադուլը ևս անընդունելի է», - այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը, անդրադառնալով այն հայտարարություններին, թե ի թիվս այլ ուսումնական հաստատությունների դասադուլ հայտարարել են նաեւ բժշկականի ուսանողները։

«Նշեմ նաև,որ Բուհը ապաքաղաքական կառույց է, և պարտավոր է հնարավարինս կարգավորել դասապրոցեսի խաթարման դեպքերը:

Չպետք է մոռանալ, որ Բժշկական համալսարանը նաև բուժական հաստատություններ ունի, և դրանց բնականոն գործունեությունը չպետք է խաթարել` հաշվի առնելով, որ մեր ուսանողները ներգրավված են բուժական պրոցեսի մեջ», -ասաց Դանիելյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր