ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հայտարարել է՝ ոստիկանները ցուցարարների նկատմամբ համաչափ ուժ են կիրառում։
«Համաչափ ուժ են կիրառում հարկ եղած դեպքում, մենք կտեսնենք, կնայենք, ծառայողական քննություններ կլինեն, պարզաբանում կլինի»,- ասել է Հովհաննիսյանը։
Նա նաև ասել է, որ կառավարության դիմաց այս պահին ոստիկանական ուժերը շատ են, քանի որ պահում են հասարակական կարգը։
Հարցին՝ մտավախություն կա՞, որ ցուցարարները կարող են կառավարության շենք մտնել՝ նա պատասխանել է. «Ամեն ինչ սպասելի է»։