Այս պահին ծայրահեղ լարված է իրավիճակը կառավարության շենքի դիմաց։ Ինչպես հայտնում է Irakanum.am-ը վերջին պահին գործադիրի նիստի ժամը փոխվել էր եւ սահմանված 11։00-ի փոխարեն կայացավ 10-ին։ Նիստը բավականին կարճ տեւեց, որից հետո նախարարները կառավարության հենամուտքից փախան։ Միայն ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս եկավ շենքից, սակայն հրաժարվեց որեւէ կերպ մեկնաբանել ոստիկանների գործողությունները, մյուսները ֆինանսների նախարարության մոտից նստեցին մեքենաներն ու փախան։ Նշենք, որ այս պահին քաղաքացիները հավաքվել են կառավարության մոտակայքում, սակայն ոստիկանները շղթայով փակել են նրանց ճանապարհը։ Հավաքվածները վանկարկում են Արցախ, «Նիկոլ դավաճան»։