Արցախի Գետավան գյուղից տեղահանված ընտանիքը, որն ունի 10 երեխա, այս պահին պատսպարվում է Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան դպրոցում: Այս մասին տեսանյութ է հրապարակել արցախցի լուսանկարիչ Մարութ Վանյանը:
Երեխաների մայրը, որի ձեռքին նորածին երեխա է, խնդրեց. «Լավ է, որ լրագրող եք, ասեք, թող գան էս ժողովրդին էստեղից հանեն»:
«Թող մեզ հանեն այստեղից»,- ասում է փոքրիկի մայրիկը: