Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է կատարվել Եվլախում ԼՂ ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
«Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հրավերով 2023 թվականի սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում Ղարաբաղի հայ բնակիչների հետ կապերի պատասխանատու Ռամին Մամեդովը հանդիպում է ունեցել ԼՂ ներկայացուցիչների՝ Սերգեյ Մարտիրոսյանի և Դավիթ Մելքումյանի հետ։
Հանդիպմանը, որն անցել է կառուցողական և դրական մթնոլորտում, քննարկումներ են ծավալվել ենթակառուցվածքների վերականգնման, Ադրբեջանի Սահմանադրության և օրենքների հիման վրա Ղարաբաղում ապրող հայ բնակիչների վերաինտեգրման վերաբերյալ։
Նախատեսվում է առաջիկայում վառելանյութ մատակարարել՝ ապահովելով մանկապարտեզների և դպրոցների ջեռուցումը, ինչպես նաև շտապ բուժօգնության և հրդեհաշիջման կարիքներով ապահովել, տրամադրել՝ մարդասիրական աջակցություն։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում անցկացնել հաջորդ հանդիպումը»։