«Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ցավակցել է Արցախում զոհված ռուս խաղաղապահների ընտանիքներին․
«Հավերժ հիշատակ մեր հինգ զինվորներին, ովքեր զոհվեցին հայ ժողովրդին պաշտպանելու համար։ Եթե դու չլինեիր, շատ ավելի շատ արյուն կթափվեր։
Դիմում եմ զոհվածների հարազատներին և ընկերներին. եթե որևէ մեկին օգնության կարիք լինի, մեր ընտանիքն ամեն ինչ կանի ձեզ համար»,- գրել է նա։