00:00:00

Լարված իրավիճակ՝ Խանջյան փողոցում

15:40, 21 սեպտեմբեր 2023 Հասարակություն

Քիչ առաջ միջադեպ եղավ Խանջյան փողոցում, որտեղ քաղաքացիները փակել են փողոցը: Մի մեքենա փորձեց անցնել փակված փողոցով՝ հարվածելով կանգնած քաղաքացիներին, այդ թվում մի ոստիկանի:

Բարկացած ցուցարարները սկսեցին հարվածել մեքենային, իսկ մի երիտասարդ բարձրացավ մեքենայի վրա եւ ոտքով կոտրեց դիմապակին:

Մեքենայի վարորդը արագ հեռացավ դեպքի վայրից:

Նշենք, որ Երեւանում փակվել են մի շարք փողոցներ, մասնավորապես, Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը, Հանրապետության հրապարակ-Տիգրան մեծ խաչմերուկը, Նալբանդյան փողոցը:

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան ժամը 18-ին նախատեսված է ընդդիմության հանրահավաքը Հանրապետության հրապարակում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր