Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ երթով քայլելու են դեպի Գարեգին Նժդեհի արձանի մոտ և սկսելու են զանգվածային հացադուլ։
«Սրա նպատակը ոչ թե իշխանություններից ինչ-որ բան պահանջելն է, այլ պահանջն այն է, որ Վեհափառը, բոլոր մտավորականներն ու հոգևորականները, պետք է գան և այնտեղ իրականում լուծումը լինելու է․ Այլ տարբերակ չկա, հակառակ դեպքում բոլորս դատապարտված ենք։ Նման նախադեպը եղել է նաև 90-ականներին»,-ասաց նա։