Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ներողություն է խնդրել և խորը ցավակցություն հայտնել սեպտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ։
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ընդգծվել է, որ տեղի ունեցածի առավել մանրակրկիտ հետաքննություն կիրականացվի, և բոլոր մեղավորները պատշաճ պատիժ կկրեն։
Ադրբեջանի նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել ֆինանսական օգնություն ցուցաբերել զոհվածների ընտանիքներին։