Ստեփանակերտում գտնվող անձանցից տեղեկություններ են ստացում, որ քաղաքում կրակոցների ձայներ են լսվում։
«Չենք հասկանում ինչ վիճակ ա, լսում ենք կրակոցներ, ծայրամասի բնակիչներին ասել են՝ տնից գնացեք ներքև»,-հայտնում են Ստեփանակերտից։
«Ստեփանակերտի հարակից տարածքում 11:40-ի շրջակայքում հնչել են նաև հրետանու արկի պայթյուններ, առկա նախնական տվյալներով առնվազն 3 պայթյուն է լսվել։ Հնարավոր է, որ չպայթած ականների դետոնացիա էր»,-հայտնում են Ստեփանակերտից։
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանն էլ գրել է.
«Սարսափեցնող լուրեր՝ Արցախից։ Արցախի պահեստազորի սպա Սերգեյ Համբարձումյանը հենց նոր տեղեկացրեց, որ ադրբեջանական զինյալները կրակոցներով ներխուժեցին Ստեփանակերտ քաղաք»։