Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, Արցախի պատվիրակությունը, որը ղեկավարում է պատգամավոր Դավիթ Մելքումյանը, ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ արդեն հասել է Եվլախ, որտեղ տեղի է ունենալու հանդիպում Բաքվի ներկայացուցիչների հետ «վերաինտեգրման մասին»:
Ադրբեջանական կողմը ղեկավարում է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Իլհամ Ալիևը նշանակել է «Ղարաբաղի հայերի հետ շփման պատասխանատու»: